Հայրը 7-ամյա երեխային լացի պատճառով դուրս է գցել մոտորանավից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 9:50

Երեխան իր լացով հոր նյարդերի վրա ազդեց ու վերջինս էլ,  ոչ դես, ոչ դեն` 85 ապշահար  ուղևորի ներկայությամբ իր 7-ամյա տղային նավից դուրս գցեց:

Կալիֆոռնիայի նահանգի Իրվայնի բնակիչ 35-ամյա Սլոան Բրայլսը զբոսաշրջային նավից դուրս գցեց սեփական որդուն: Տղամարդը զբոսնելու էր դուրս եկել իր նոր ընկերուհու և  նախորդ ամուսնությունիցծնված երկու որդիների հետ (6 և և 7 տարեկան):

Ինչպես պատմել են վկաները, հայրը սկզբում երեք անգամ որդուն սաստել է ու մի քանի անգամ հարվածել, իսկ երբ երեխան չի հանգստացել,  վախեցրել է` ասելով, թե իր սպառնալիքը կիրականացնի: Դրանից  հետո, երբ երեխան շարունակեց լացել, հայրը, առանց երկար-բարակ մտածելու` երեխային դուրս գցեց:

Բարեբախտաբար այդ պահին մոտերքում այլ զբոսանավեր էլ կային, որոնք շտապեցին փրկել երեխային: Շերիֆի խոսքով,  վայ-հայրիկին ձերբակալելու պահին տղամարդը փորձել է հարձակվել ոստիկանների վրա: Հիմա նա  ուրիշի առողջությանը միտումնավոր վնասելու  փորձի ու ձերբակալման պահին դիմադրելու համար գտնվում է կալանքի մեջ:

 

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply