Ինդոնեզիայի երկրաշարժից մահացել է 44 հոգի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2009 11:24

artindonesiaearthquakeafpgi «Ինդոնեզիայի Ջավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով մահացել է 44 և վիրավորվել ավելի քան 300 հոգի». հաղորդում է Ինդոնեզիայի Առողջապահության նախարարության աշխատակից Ռուստամ Պակայան:

Մնացած 40-ը, հավանաբար, մնացել են փլատակների տակ: Փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնողական աշխատանքները:

Երկրաշարժն ավիրել է 11 տներ Կիանջուր քաղաքում, որոնցում ապրում էին 32 հոգի: Ճանապարհները ավերածությունների հետևանքով փակվել են:

7-բալանոց ցնցումը տեղի է ունեցել երեկ` ժամը 15.00-ից մի քանի րոպե առաջ: Էպիկենտրոնը եղել է Գորոնտալիո քաղաքից 82 կմ հարավարևելք: Ցնցումն ունեցել է 50 կմ խորություն:

Երկրաշարժը զգացել են նույնիսկ Ինդոնեզիայի մայրաքաղաք  Ջակարտայում: Ջակարտայի բնակիչ Բեթ Կոլկոն երկրաշարժի պահին գտնվում էր 13-րդ հարկում: «Սկզբում թվաց, թե այն թեթև է, սակայն շատ արագ ուժգնացավ»,-ասել է Կոլկոն:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply