ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ օգոստոսի 30-ին մահացել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Հարությունյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 31, 2011 19:39

Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1953թ. մարտի 25-ին:

1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

1994 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում` տարբեր պաշտոններ զբաղեցնելով ԱՊՀ և Քաղաքական ծրագրավորման վարչություններում:

 

2005-2009թթ. եղել է Բելառուսում Հայաստանի դեսպանության խորհրդականը: 2009-2011թթ.  աշխատել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի վարիչ:

 

2011թ. Էդուարդ Հարությունյանին շնորհվել է «առաջին դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան:

 

2011թ. հունվարից Ռուսաստանում Հայաստանի դեսպանության

խորհրդականն էր:

 

ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Հարությունյանի հարազատներին եւ ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

 

Էդուարդ Հարությունյանի  հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, ժամը` 18.00 (Պուշկին 1, բն. 16 հասցեում), հուղարկավորման արարողությունը` սեպտեմբերի 2-ին, ժամը` 14.00 նույն հասցեից:

 

 

 

 

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply