Apple կորպորացիայի համահիմնադիր Ջոբսի կենսաբանական հայրը փորձում է հանդիպել որդու հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2011 19:18

Մի քանի տարի առաջ  79-ամյա Աբդուլֆատախ Ջանդալին տեղեկանալով, որ ինքը Apple-ի ղեկավարի հայրն է , ցանկանում է ծանոթանալ որդու հետ, որը ներկայումս մահամերձ է: Սիրիացի իմիգրանտը 56 տարի առաջ հրաժարվել է ապագա Apple կորպորացիայի  համահիմնադիր Ջոբսից: Կենսաբանական հոր տարիքն ու կենսաբանական որդու ծանր վիճակը խոչընդոտում է բաղձալի հանդիպմանը: «Եթե ես նույնիսկ կես ժամով հանդիպեմ որդուս` ես անասելի երջանիկ կզգամ ինձ»,-ասել է  ծերունին:

Սթիվեն Ջոբսի կենսաբանական ծնողները ստիպված էին  երեխային հանձնել որդեգրման, քանի որ պապիկը կտրականապես դեմ է եղել իր դուստր Ջոան Քերոլ Շիբլեի ու սիրիահպատակի ամուսնությանը: Քերոլը ստիպված էր մեկնել Սան Ֆրանցիսկո, հեռու Աբդուլֆատախից: Այնտեղ էլ ծննդաբերել է ու որդուն որդեգրման հանձնել:  Դրանից  մի քանի ամիս անց  երեխայի պապը մահանում է: Արդեն կարծես ոչինչ չէր խանգարում ծնողների միավորվելուն , սակայն երեխային արդեն որդեգրել էին ուրիշները: Տարիներ անց  արդեն ծեր հայրը փորձում է շտկել  երիտասարդության սխալները:

«Մենք շատ հպարտ ենք: Դա, իհարկե, տարօրինակ է հնչում, սակայն մահվան մահիճում էլ դժվար զանգահարենք միմյանց»,-կիսվել է Ջոբսի հայրը:

2004-ին Սթիվեն Ջոբսին ախտորոշեցին ենթաստամոքսագեղձի հազվադեպ հանդիպող քաղցկեղի տեսակ: Հիմա նա բժիշկների հսկողության տակ է:

 

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply