Ստորգետնյա տեղաշարժի հետևանքով Ռուսաստանի տարածքը մեծացել է 4 հա-ով(տեսանյութ)

Օրվա լուր | | August 31, 2011 18:23

Ծովի հատակից մի հատված Թամանյան թերակղզու մոտ բարձրացել է մակերևույթ: Նոր հողը  տեկտոնական տեղաշարժի արդյունք է : Զարմանալի բնական երևույթը գրանցվել է  վերջին օրերին: Քարերի ու կավի շերտը մոտ 5 մետր բարձրացել է Ազովի ծովի մակերևույթից վեր` ձևավորելով մի ամբողջ թերակղզի: Գիտնականները ենթադրում են, որ «նոր հողի» առաջացման պատճառը արթնացած  ցեխի հրաբուխներն են, իսկ սեյսմաբանները դա դիտում են իբրև երկրաշարժի հավանականություն, հավելելով, որ  դեռևս խուճապի պատճառ չկա: 800մ շերտով ու 50 մ լայնությամբ ցամաքի կտորը բառացիորեն բուսնել է այն նույն տեղում, որտեղ մեկ շաբաթ առաջ ծփում էր Ազովի ծովը: Այսպիսով, ստացվել է, որ Ռուսաստանի տարածքն  միանգամից  մեծացել է 4 հա-ով: 

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply