Հրապարակվել են Քադաֆիի ընտանեկան արխիվի լուսանկարները,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 31, 2011 17:57

Այն բանից հետո, երբ ջամահիրիայի առաջնորդն ու նրա  ընտանիքը  փախան Լիբիայից, նրա ընտանեկան ալբոմի լուսանկարները հայտնվել են ապստամբների ձեռքում:

 

 


Ալբոմները գտել են լիբիական առաջնորդի այրված բունկերում: Լուսանկարներում Քադաֆիի ընտանիքի գրեթե բոլոր անդամներն են:

Ապստամբներին խիստ զարմացրեց Քադաֆիի ինքնատիպությունը. լուսանկարներից մեկում նա ընտանիքի հետ կանգնել է 1986-ին ամերիկացիների ռմբակոծության հետևանքների
ֆոնին:

Լուսանկարները Քադաֆիի հեռանալուց հետո այժմ  հասանելի են հասարակայնությանը:

Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է, սակայն նրա ընտանիքը, ապստամբների տվյալների համաձայն, գտնվում է Ալժիրում:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply