Երևանի քաղաքապետը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 16:45
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես նշվում է.
– Սիրելի՜ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի դպրոցի և ուսուցչի հանդեպ։ Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը։
Այսօր գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է։ Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը։
Սիրելի՜ դպրոցականներ, այս հանդիսավոր օրը ողջունելով բոլորիդ, լիահույս եմ, որ ուսման մեջ ունեցած ձեռքբերումներով ու հաջողություններով դուք կկառուցեք մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան։
Սիրելի՜ մանկավարժներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում՝ Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու պատասխանատու առաքելությունը պատվով կատարելու համար։






Facebook
Tweet This
Email This Post
