Սեպտեմբերի 1-ին Գյումրի քաղաքի Պատվո Բլուր հուշահամալիրում տեղի կունենա հուշատախտակների բացման հանդիսավոր արարողություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 16:37
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, Շիրակի մարզպետ Ա. Գզիրյանը, Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանը, «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վ. Կրիվոպուսկովը և Ա.Նիկողոսյանը, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցել ցանկացող լրագրողները կարող են հավատարմագրվել (091) 100-353 հեռախոսահամարով մինչև այսօրվա 21:00-ն:
Երևանից մեկնումը` վաղը 10:30-ին:
Պատվո Բլուր զինվորական հուշահամալիրը հիմնվել էր 1856 թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ:
Պատվո Բլրում հուղարկավորված է 1853-56 թթ. և 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: ХХ դարի 50-ական թվականներին Պատվո Բլուրը բարձիթողի վիճակում հայտնվեց:
2009թ. ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին Պատվո Բլրի վերականգնման աշխատանքները: 2010 թվականի օգոստոսի 20-ին Պատվո Բլուրը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ ԴմիդրիՄեդվեդևի կողմից:
«Պատվի գործ» հայ-ռուսական
բարեգործական կազմակերպության
մամուլի կենտրոն






Facebook
Tweet This
Email This Post
