Արաբկիրի դատարանում ինքնասպանության փորձ արածին 150 կար են տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 15:29

2011թ. օգոստոսի 29-ին Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել:

Հելսինկյան ասոցիացիայի ունեցած տեղեկություններով Ա. Մարտիրոսյանը ինքն իրեն պատճառել է վնասվածքներ ձեռքի եւ որովայնի շրջաններում: Նա սկզբում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս: Բժիշկներն ամբաստանյալ Ա. Մարտիրոսյանի կյանքը փրկել են, ձեռքերին եւ որովայնին  պատճառված վնասվածքների հետեւանքով մոտ 150 կար է դրվել եւ այժմ այդ վիճակով վերջինիս պատրաստվում են տեղափոխել բանտախուց:

Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Դատական նիստը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է Կարեն Կարապետյանի եւ Պետրոս Հակոբյանի հետ 2009թ կատարած մի շարք ավազակային հարձակումների մեջ:

Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 235 հոդվածի 3-րդ մաս եւ 236 հոդվածի 3-րդ մասով: Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա եւ հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով:

 

News.am

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply