Վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխային, ապա տեղափոխել հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 13:54

Օգոստոսի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենայի 42-ամյա վարորդը Երևան քաղաքի Վրացական փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply