Գողացել է զանգահարելու պատրվակով վերցրած բջջայինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 13:46

Օգոստոսի 30-ին, ժամը  02.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ  է ստացվել, որ 30-ամյա Գարիկ Ղ.-ն Ներքին Շենգավիթ թաղամասի ինտերնետ ակումբներից մեկում մի երիտասարդից բջջային հեռախոս է գողացել:

Նույն օրը, ժամը 02.20-ին, Գարիկ Ղ.-ն Հանրապետության հրապարակից բերման է  ենթարկվել բաժին:

Բաժին հրավիրված տուժողը ոստիկաններին հայտնել է, որ ինտերնետ ակումբում Գարիկ Ղ.-ն, զանգահարելու պատրվակով, իրենից վերցրել է բջջայինը և խաբեությամբ տիրացել հեռախոսին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply