Ձկներին Էլեկտրահարել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 13:38

Օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ին,  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Կապան քաղաքի երկու և Գառնի գյուղի մեկ բնակչի` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ձկնորսական 2 ցանց, էլեկտրական հոսանքի փոխարկիչ և 55 կարմրախայտ:

Ըստ բերման ենթարկվածների բանավոր հայտարարության` այդ ձկները  էլեկտրահարման եղանակով նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, որսացել են Մեղրի գետի ակունքից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply