Ավտովթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին, 2 մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 13:30
Այսօր ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում 1963 թ. ծնված Յուրի Փ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղե խողովակին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` 1977 թ. ծնված Ազնիվ Սիրադեղյանը և ոմն Գևորգ (մնացած տվյալները պարզվում են), տեղում մահացել են:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
