Դաստակի հաստությունն ու մանկան առողջությունը փոխկապակցված են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 12:41Կարծիք կա, որ մարդու մարմնի այս կամ այն հատվածը առողջության ցուցիչ է:
Օրինակ` գոտկատեղի
հաստությունը խոսում է կանանց սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասին: Իսկ իտալացիների վերջին հետազոտության համաձայն, երեխայի դաստակի հաստությունը զանազան հիվանդությունների զարգացման հավանականության մասին կարող է հուշել:
Ընդ որում, այս մեթոդը հավասարաչափ կիրառելի է բոլոր երեխաների համար: Օրինակ` որքան հաստ է դաստակը, այնքան երեխայի մոտ ինսուլինի հանդեպ անընկալունակությունը մեծ է: Իսկ այդ պայմանն էլ սիրտանոթային հիվանդությունների գործոն է: Որքան բարակ է դաստակը, այնքան նվազ է առողջական խնդիրներ ունենալու հավանականությունը: Սակայն, ամեն ինչում պետք է չափավորություն լինի: Չափից դուրս նեղ դաստակն էլ կրկին վկայում է թույլ առողջության մասին: Հետազոտությունների ընթացքում հետազոտվել է 500 երեխա, որոնց կեսն ավելորդ քաշ է ունեցել, իսկ մյուս կեսը` բավարար առողջություն:






Facebook
Tweet This
Email This Post
