Քննարկել են գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 11:59

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 30-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին եւ նույն ծրագրի վերլուծող` Միլա Պանպոլինային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող գյուղական ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը, կատարված աշխատանքները եւ կարեւորել են այդ ճանապարհների պահպանման եւ շահագործման խնդիրը: Այնուհետեւ երկուստեք մանրամասն անդրադարձել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 եւ Տրանշ-2 հատվածների վերակառուցման ֆինանսավորման, բնապահպանական, կազմակերպչական, անշարժ գույքի օտարմանն առնչվող մի շարք  հարցերին:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Արտո Ահոնեին իր գոհունակությունն է հայտնել վերոնշյալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Երկուստեք քննարկել են նաեւ նույն ծրագրի` Տրանշ-3 հատվածի, վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` հատկապես կարեւորելով ծրագծի հետագա ամբողջական նախագծման ընթացքում նոր կարողությունների ձեւավորման եւ ամրապնդման, նոր չափանիշների կիրառման հարցերը:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply