Այրվել է 9320 հակ անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2011 11:39

Երեկ` օգոստոսի 30-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Վարդան Մամիկոնյանի փողոցի թիվ 16 տան բակում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժ.10.20-ին, մարվել` 11.15-ին:  Այրվել են 120 հակ անասնակեր և 0.35 խմ. փայտ:

Նույն օրը ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում այրվում է տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.10-ին, մարվել` 13.25-ին: Այրվել է Գ.Սարգսյանի տան բակում կուտակված 200 հակ անասնակեր:

Շիրակի մարզի Կառնուտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 30-ին ժամը 14.55-ին: Այրվել են Ս.Ապիկյանին պատկանող անասնագոմի պատուհանները և կից կուտակված 9000 հակ անասնակերը (180տ):

 

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply