Խոտածածկ տարածքներ են այրվել 15 վայրերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 11:32
Օգոստոսի 30-ին խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում:
Մասնավորապես, Արագածոտնի մարզի Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող մելորատիվ կայանի հարակից տարածքում այրվել է 3 հա, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի «Թոփեր» կոչվող հանդամասում`350 հա խոտածածկ տարածկ և 2 հա ծիրանի այգի` մասամբ, Լոռու մարզի Գեղասար գյուղի հարակից տարածքում`1 հա խոտածածկ տարածք և 40 դեկորատիվ ծառ, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 3-րդ փողոցի հարակից տարածքում` 2 հա ծիրանի այգի, 2 հա խոտածածկ տարածք և 2 ոչ բնակելի, փայտյա տնակ (15 քմ. մակերեսով), Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում`5 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի «Սարալանջ» կոչվող հանդամասում`3 հա, Կոտայքի մարզի Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հարակից տարածքում` Արագյուղի այգիներում`15 հա, Երևան քաղաքի Մելիք Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում`5000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում`1000 քմ, Կոտայքի Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում`12 հա, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 17 փողոցի մոտակայքում գտնվող քարհանքի հարակից տարածքում`1 հա, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հարակից տարածքում` 1.5 հա, Երևան քաղաքի «Հույսի ավան» թաղամասի հարակից տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Ակունք և Զառ գյուղերի միջանկյալ տարածքում`3 հա, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 6ա հասցեում` թիվ 6 պոլիկլինիկայի բակում`2000 քմ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
