Աշխարհն առաջին անգամ նշել է անհետ կորածների օրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 10:58
Բռնի անհետացածների միջազգային օրն առաջին անգամ ՄԱԿ-ը նշում է օգոստոսի 30-ին:
Այս օրվա նպատակն է աշխարհի հանրության ուշադրությունը հրավիրել հազարավոր առևանգվածների ու ծածուկ ձերբակալվածների ու նրանցից լուր սպասող ընտանիքների ծանր վիճակին:
ՄԱԿ-ի փորձագետները մտահոգ են. որոշ երկրներում առևանգումը դառնում է դեմոկրատիան ճնշելու գործիք: ՄԱԿ-ը պնդում է, որ բռնի անհետացումը ամեն դեպքում անթույլատրելի է: Ձերբակալվածներն ունեն արդարադատության, իսկ նրանց ընտանիքները` իրենց հարազատների մասին տեղեկություն ունենալու իրավունք:






Facebook
Tweet This
Email This Post
