Մնացել է երկու տուր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 10:50
Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի Լյուդմիլա Ռուդենկոյի հուշամրցաշարում կրկին հաջողությունն ուղեկից չէր Լիլիթ Գալոյանին: Նա 7-րդ տուրում սպիտակներով պարտվեց Օլգա Ստյաժկինային: Դա մրցաշարում հայ շախմատիստուհու 2-րդ անհաջողությունն է: Առաջինը նա կրել էր մեկնարկային տուրում: 7 տուրից հետո Գալոյանը 4 միավորով 14-րդ տեղում է: Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովան սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Իրինա Զակուրդյաևային: Նա ունի 5 միավոր և առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: Ռռուսաստանցի Ալինա Բալայանը պարտվեց Աննա Կոստրիկինային և 3 միավորով 25-րդն է: 7-րդ տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են ռուսաստանցիներ Սանդուգաչ Շայդուլինան և Ալեքսանդրա Գորյաչկինան: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:






Facebook
Tweet This
Email This Post
