Քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 31, 2011 10:31
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել մարզադաշտերի բարեկարգման եւ այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը:






Facebook
Tweet This
Email This Post
