Աֆղանստանում ներում է շնորհվել մի խումբ մահապարտ երեխաների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2011 10:11

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երեքշաբթի  մահմեդական Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ ներում է շնորհել  մահապարտ երեխաներին, որոնց խաբել են թալիբները:

Նախագահը կարգադրել  է երեխաներին կալանավայրերից ազատ արձակել ու ընտանիքներ վերդարձնել: Մինչ որոշում ընդունելը, նախագահ Կարզայը նախորդ շաբաթ անձամբ էր այցելել այդ խմբի  8 երեխաներին ու դեռահասներին, որոնք խաբեությամբ զինվորագրվել էին թալիբների մոտ ու պետք է իրականացնեին պայթյուններ Աֆղանստանի տարբեր գավառներում:

Ամբողջ խմբում 20 երեխա ու դեռահաս է եղել` (7-17 տարեկան):

 

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply