Կրկնակի ահաբեկչություն Գրոզնիիում.զոհվել են յոթ և վիրավորվել 18 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2011 8:31

Վերջին  տվյալներով Գրոզնիի Լենինյան շրջանում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով զոհվել են ոստիկանության հինգ աշխատակից, մի հոգի արտակարգ իրավիճակների վարչությունից և մի քաղաքացի, ևս   18 մարդ վիրավոր են, հաղորդել են Չեչնիայի իրավապահ մարմինները:

Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը արդեն հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որտեղ հանձնարարականներ է տվել զոհվածների թաղումը կազմակերպելու և նրանց ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ինչպես նաև վիրավորներին բարձրակարգ օգնություն ցուցաբերելու համար:

Չեչնիայի ղեկավարը նշել է , որ Գրոզնիում հատուկ միջոցներ են կիրառել բնակչության անվտանգության համար , դատապարտել է կատարվածը և հիշեցրել` չորեքշաբթի սկսվում է յուրաքանչյուր մահմեդականի համար սուրբ տոնը`Ուրազա-Բայրամը: «Նրանք, ովքեր նման  գործողություններ են կատարել  այսպիսի օրերին, չունեն խիղճ ու պատիվ: Նրանց հետ պիտի դաժան վարվել, և մենք նրանց կոչնչացնենք»,-հայտարարել է Կադիրովը: Ռուսաստանի մահմեդական մարզերի մեծ մասում Բայրամը տոնել են երեքշաբթի, բայց Չեչնիայում այն պիտի նշեն չորեքշաբթի:

Չեչնիայի ղեկավարը նշել է  նաև, որ ոստիկանության աշխատակիցները իրենց կյանքը զոհաբերելով կանխել են հանցագործների մտադրությունը, ինչը պիտի բերեր հսկայական թվով զոհերի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

 

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply