Ընտանեկան բյուջեի կեսը` սեպտեմբերի մեկին երեխային դպրոց ուղարկելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2011 17:19

Սեպտեմբերի մեկին երեխային առաջին դասարան ուղարկելու համար ծնողներին հարկավոր կլինի առնվազն 17 հազար դրամ. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  «Սոցիամետր» սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

Ընկերության 10 աշխատակիցներ հարցախույզ են իրականացրել երևանյան տոնավաճառներում և խանութներում և պարզել, որ ամենաէժան դպրոցական պայուսակն արժի 4 հազար դրամ, վերնաշապիկը` հազար դրամ, տաբատը` երկու հազար դրամ, կոշիկը` չորս հազար դրամ և այդպես շարունակ:

Հարցին, թե 17 հազար դրամով գնված իրերը երեխային որքան ժամանակ կծառայեն, Ադիբեկյանը նշում է, թե «Թանկից էժանը չկա: Բայց մենք ներկայացնում  ենք շուկայում առկա ամենացածր գինը»:

Սոցիոլոգը նշում է, որ շարքային հայկական ընտանիքներում խնդիր է առաջին դասարանցու համար անգամ նվազագույն ծախս կատարելը. միջին հայկական ընտանիքի ամսական բնուջեի կեսը, փաստորեն, պետք է հատկացվի երեխայի սեպտեմբերի մեկյան պատրաստությանը:

Ադիբեկյանը դպրոցի համար ենթադրյալ ծախսերի ցուցակում  տեղ է հատկացրել նաև գրասեղանին և բջջայինին, որը ծնողի ֆինանսական բեռը կավելացնի ևս 38 հազար դրամով:

Սոցիոլոգը բացատրում է, որ շատ ծնողներ երեխային բջջայինով են դպրոց ուղարկում` վստահ լինելու, որ երեխան ապահով տեղ հասավ. «Վատ է, որ երեխան չունենա այն, ինչ ունեն մյուս հասակակիցները: Դա սթրեսի պատճառ է դառնում ու դասարանում շերտավորման սկիզբ դնում»:

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply