Որքա՞ն գումար են ստանում գլխավոր դատախազն ու նրա տեղակալները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 30, 2011 15:28

Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամսական ստանում է 784.000 դրամ աշխատավարձ: Նրա տեղակալներ Ա.Թամազյանը` 666.400 դրամ, Մ.Սարգսյանը` 609.168 դրամ, Ա.Դանիելյանը` 368.480 դրամ, Գ.Կոստանյանը` 333.200 դրամ: Նման տվյալներ հրապարակել է գլխավոր դատախազությունը` ի պատասխան մամուլի միջոցներից մեկի այն հրապարկամն, թե իբր գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը գերազանցում է մեկ մլն դրամը:

Դատախազությունից նաև պարզաբանում են, որ գործող օրենսդրությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է 392.000 դրամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը՝ 333.200 դրամ, որին գումարվում է աշխատանքային ստաժի հավելավճարը: Դասային աստիճանների համար դատախազները հավելավճարներ չեն ստանում: 2008 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեով համապատասխան ֆինանսավորում չի հատկացվում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների աշխատավարձերի միջև տարբերությունը պայմանավորված է ՀՀ դատախազության համակարգում աշխատանքային ստաժի տարբերությամբ:

 

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply