The Washington Post. Պատկերացրեք աշխարհն առանց բռնապետերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2011 15:11

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթն անդրադարձել է արաբական աշխարհի եւ բռնապետական վարչակարգ ունեցող այլ երկրներին, որտեղ առկա վարչակարգերը վաղ թե ուշ բախվելու է ընդդիմադիր հզոր շարժման հետ:

Հոդվածի հեղինակ Ուիլիամ Դոպսոնը քննարկում է հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունցեղ իրադարձությունները  եւ շեշտում, թե ինչպես են աշխարհի բռնապետական վարչակարգերը բախվում վերացման լուրջ վտանգի հետ:

«Մեկ ամիս առաջ ես եւ Սրդջա Պոպովիչը, ով ժողովրդավարական շարժման ակտիվիստ է եւ ակտիվ դերակատարում է ունեցել 2000 թ. Հարավսլավիայի բռնապետ Սլոբոդան Միլոշեւիչի վարչակարգի տապալման գործում, միասին քննարկում էինք Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը: Պոպովիչը ասաց, որ այս տարին վատն էր «վատ տղերքի» համար: Այժմ Թունիսում` Բեն Ալիի, Եգիպտոսում` Հոսնի Մուբարաքի, Լիբիայում` Քադաֆիի, Եմենում` Սալեհի վարչակարգերը տապալվեցին: Սիրիայում Բաշար Ասադի դեմ ներքին ու արտաքին ճնշումները շարունակվում են:

Բայց ինչո՞ւ այդ շարժումը պետք է ավարտվի Հյուսիսային Աֆիկայով կամ նունիսկ Մերձավոր Արեւելքով: Փաստն այն է, որ աշխարհն առանց բռնապետերի այլեւս կատակ չէ: Այո, բռնապետը լինելը երբեք այսքան դժվար չի եղել, որքան այսօր: Արեւմտյան փորձագետները եւ հասարակական գործիչները պատրաստ են լույս սփռել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ կաշառակերության դեպքերի վրա»,-գրված է հոդվածում:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ Իլհամ Ալիեւի անժամկետ նախագահությանը, այդ կապակցությամբ նշված է. «Վլադիմիր Պուտինի եւ Ուգո Չավեսի պես առաջնորդներին ուշադրություն դարձնելու դեպքում, կնկատենք, որ նրանք ժողովրդավարության իմիտացիայով են զբաղված` միաժամանակ իրենց ձեռքում պահելով իշխանությունը: Ռուսաստանի «հետեւի այգում»` Ադրբեջանում, Բելառուսում եւ Ուզբեկստանում, ղեկավարները մտադիր են մինչեւ կյանքի վերջ զբաղեցնել նախագահի պաշտոնը»:

NEWS.am

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply