Ուսումնական տարին կմեկնարկի բեռնաթափված ծրագրերով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2011 16:51

Ուսումնական տարվա մեկնարկին հանրապետության բոլոր դպրոցականները որպես նվեր կստանան օրագրեր` հանրապետության 20-ամյակին նվիրված թեմատիկայով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ուսումնական տարվա նորույթներից է նաև այն, որ 2-րդ դասարարնցիներին շախմատ կդասավանդվի. դպրոցներն արդեն կահավորված են, պատրաստ են դասագրքերը:

Իսկ հիմնական դպրոցում աշակերտները հայոց լեզու և մաթեմատիկա կուսումնասիրեն բեռնաթափված ծրագրերով: Ընթացքի մեջ է նաև մյուս առարկաների ծրագրերի բեռնաթափման գործընթացը:

Հովհաննիսյանը նշում է, որ ավարտվել է նաև ավագ դպրոցների ստեղծման գործընթացը. հանրապետություն ում արդեն գործում է 107 ավագ դպրոց, որտեղ աշակերտները կարող են հոսքային ուսուցում ստանալ: Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը, իսկ մասնագիտական դասաժամերին` 10-ը:

Այս ուսումնական տարվա ավարտին ավագ դպրոցները կունենան նաև իրենց առաջին շրւանավարտները:

Հովհաննիսյանը նշում է, որ դեռ վաղ է գնահատել ավագ դպրոցների գործունեությունը, սակայն իրողություն է, որ բարձր դասարևաններում արդեն իսկ նվազել են բացակայությունները:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply