Շվեդական կոտլետներ` բազուկով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | August 30, 2011 14:52

Բաղադրությունը

տավարի միս` 200 գ

բազուկ` 100 գ

կարտոֆիլ` 100 գ

ձու` 1 հատ

գլուխ սոխ` 1-2 հատ

աղ, պղպեղ

մարինացված վարունգ:

Պատրաստման եղանակը

Բազուկն ու կարտոֆիլը խաշել, ապա մանր քերիչով քերել ու խառնել մսի խճողակի ու ձվի հետ: Աղ ու պղպեղ ցանել: Ոչ մեծ կոտլետներ պատրաստել ու տապակել ձեթի մեջ, երկու կողմից, մինչև վարդագույն կեղև առաջանա, ապա կափարիչով տապակը ծածկել ու  ևս 7 րոպե եփել: Սոխը օղակներով կտրատել ու նույնպես տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Կոտլետները մատուցել տապակած սոխի ու մարինացված վարունգի հետ:

 

Դիտվել է 1720 անգամ:
Print Friendly

Leave a Reply