Տարատոր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | August 30, 2011 14:51

Բաղադրությունը

1 մեծ վարունգ

1 կապ (ոչ մեծ) սամիթ

2 պճեղ սխտոր

400 մլ մածուն կամ կեֆիր

մի բուռ ընկույզ

2-3 ճաշի գդալ ձեթ (ըստ ցանկության)

աղ:

Պատրաստման եղանակը

Վարունգը մաքրել ( եթե սերմերը կոշտ են, հասուն, ուրեմն պետք է հեռացնել), ապա քերել կամ խորանարդիկներով կտրատել: Ավելացնել մանր կտրատած սամիթը, սխտորը ճզմել, ավելացնել աղ ու թողնել մոտ կես ժամ, որ հյութը դուրս գա: Որոշ ժամանակ անց ավելացնել  կեֆիրը կամ մածունը:  Ցանկության դեպքում մանրացրած ընկույզ ավելացնել: Հետո ավելացնել ձեթը (ընկույզն ու ձեթը` ցանկության դեպքում): Ավելացնում ենք 500-600 մլ շատ սառը ջուր:

Ի դեպ, սա բուլղարական ուտելիք է ու թեև  ապուր է, սակայն չի մատուցվում որպես առաջին ճաշատեսակ: Սովորաբար այն ուտում են  մսի, կոտլետների կամ էլ այլ մսեղեն ուտելիքի հետ: Սակայն այն կարելի է մատուցել նաև փլավների հետ:

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply