WikiLeaks. Բաքվում հանցագործության մակարդակը չափազանց բարձր է, կրթությունը ծանր վիճակում է, ընտրությունները կեղծվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2011 14:02

«Ադրբեջանում հանցագործության մակարդակը նույնպիսին է, ինչպիսին ԱՄՆ մեծ քաղաքներում»,-այդ մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության կողմից պետքարտուղարությանը հասցեագրված գաղտնի հեռագրում, որը հրապարակել է WikiLeaks  կայքը:

Հեռագրում, որը ներկայացնում է 2006-2009 թթ. Ադրբեջանում ստեղծված իրադրությունը, նշված է.  «Տնտեսական հարցերով Ադրբեջանի մեր ներկայացուցիչը գործուղվել է բամբակագործությամբ զբաղվող մասնաճյուղ եւ ականատես է եղել, որ բերքի հավաքման ժամանակ այդտեղ երեխա են աշխատեցնում: Երեխայի աշխատանքի կիրառումը լուրջ խնդրի կամ ավերված կրթական համակարգի նշան է: Երբ դպրոցականին հարցրեցի. «Ինչո՞ւ դպրոց չես գնում», ասաց. «Երկու տարի դպրոցում անիմաստ անցկացնելուց հետո կրկին գալու եմ այստեղ աշխատեմ: Ավելի լավ է հիմա սկսեմ աշխատել: Սակայն Ադրբեջանում երեխայի աշխատանքը ավելի վատ ձեւերով` թմրանյութերի առքուվաճառքի, լրբության եւ նույնիսկ թրաֆիքինգի ոլորտներում է կիրառվում…»:

Հեռագրում անդրադարձ է կատարվում նաեւ ընտրություններում եւ ռեֆերենդումում տեղի ունեցող կեղծիքներին. «2008 թ. նախագահական ընտրությունները եւ 2009 թ. մարտին անցկացված ռեֆերենդումը դրական քայլեր չէին Ադրբեջանի ժողովրդավարացման ճանապարհին: Դեսպանության ներկայացուցիչները հսկայական կեղծիքներ են արձանագրել ընտրություների ժամանակ»:

NEWS.am

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply