Սակրավորները թևիկները դուրս են բերել փոսից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 30, 2011 11:55

Օգոստոսի 29-ին`ժամը 11.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ Ա.Չոլախյանի տան բակում` հոր փորելու ժամանակ, հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը:Տեղեկացվել են ՀՀ ՊՆ և ԱԱԾ ՕՀ-ները:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը` 120 մմ ականանետի արկի ուղեկցող թևիկներն են, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում:

Սակրավորների ուժերով  թևիկները դուրս են բերվել փոսից և տեղափոխվել:

 

 

 

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply