Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 30, 2011 11:46
Օգոստոսի 23-ին խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես,Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 33 հասցեում` ռադիոկայմի մոտակայքում`5000քմ, ‘’Վարդավառի’’ այգու տարածքում` ‘’Արգիշտի’’ ռեստորանի մոտակայքում`1000քմ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի ‘’Դեմեր’’ հանդամասում` քարհանքի մոտակայքում,1հա, Աղձք գյուղի մոտակայքում`10հա, Կոտայքի մարզի Ալափարս գյուղում`7հա, Եղվարդ-Նոր-Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում`3հա, Եղվարդ քաղաքում`2հա, Երևան-Սևան ավտոմայրուղու 34-րդ կմ-ի հարակից տարածքում`10հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի 1-ին թաղամասում`1հա:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
…
Օգոստոսի 29-ին`ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` ‘’Նաիրիտ-2’’ ՓԲԸ-ի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Արտաշատի խճուղում` ‘’Մետեքսիմ’’ տերմինալի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.45-ին, մարվել`11.48-ին:
Այրվել է Մ.Մանուկյանին պատկանող ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի 62 ԼՍ 813 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը:
…
Նույն օրը`ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկուսը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.06-ին:
Նախնական տվյալներով այրվում է 9000 հակ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
