Եսիխիկո Նոդան Ճապոնիայի նոր վարչապետն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2011 11:41Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Եսիխիկո Նոդան երկրի նոր վարչապետ է ընտրվել ներքին պալատի նիստում: Քվեարկությանը նախորդել է նախարարների նախկին գրասենյակի հրաժարականը` Նաոտո Կանի գլխավորությամբ: Ներքին պալատի քվեների բացարձակ մեծամասնությամբ Նոդայի ընտրությունը երաշխավորում է նրա ընտրությունը նաև վերին
պալատում, որտեղ ըննդիմությունը փոքր ինչ գերակշռում է:
54-ամյա Եսիխիկո Նոդան, որը Կանի գրասենյակում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, իր նախորդի քաղաքական դաշնակիցն է , չնայած մի շարք հարցերում նրանց միջև տարակարծություն է իշխում` այդ թվում և երկրի ատոմային էներգիայի ապագայի հարցում:
Խորհրդարանում քվեարկությունից հետո մնում է, որ Նոդային նոր պաշտոնում հաստատի կայսր Ակիխիտան, որը հանդիսավոր արարողության ժամանակ նրան կհանձնի համապատասխան հրամանագիրը: Այդ արարողությունը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին` կայսերական պալատում:
Նոդան Դեմոկարատական կուսակցությունից առաջադրված երրորդ վարչապետն է: Կուսակցությունը 5 տարի առաջ աննախադեպ հաղթանակ է տարել ներքին պալատի ընտրություններում` դրանով վերջակետ դնելով լիբերալ-դեմոկրատների կեսդարյա կառավարությանը:






Facebook
Tweet This
Email This Post
