Աստղագնացների հետ Մարս կուղևորվեն այգեգործներ ու խոհարարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2011 11:14

Մարս ուղևորվելու համար նախկին զինծառայողներից  բացի հրավիրվել են այգեգործներ ու խոհարարներ: Տիեզերագնացներին բավարար քանակությամբ համեղ ու առողջ սննդով ապահովելը դեպի Մարս առաքելության կազմակերպիչների համար լուրջ խնդիր է:Առաջին կառուցողական որոշումը սեփական բանջարանոցը մշակելն է: Փորձագետները կարծում են, որ լավ տրամադրություն և ուժ ապահովելու համար տիեզերագնացներին պետք է «երես տալ» համադամ կերակուրներով:

«Դեպի Մարս առաքելությունը կտևի 5 տարի, այդ ընթացքում յուրաքանչյուր տիեզերագնաց կուտի 3175 կգ մթերք: Նրանց սննդի որակը կարևոր է նրանց աշխատանքի հաջողության առումով: Մենք դիտարկում ենք կենսավերականգնողական համակարգերի  ստեղծման  հնարավորությունը. օրինակ`գյուղմթերքի աճեցում, չի բացառվում  մի քանի կուլտուրայի  մշակում նաև Մարսի վրա: Սննդի արդյունաբերության զարգացումը տիեզերքում իսկական նորարարություն կլինի»,-ասել է  NASA –ի  լաբորատորիայի տնօրեն Մայա Կուպերը:

Նրա  խոսքով, գյուղմթերքի մշակումը նաև անհրաժեշտ է, քանի որ բանջարեղենն անջատում է թանկարժեք թթվածին, կլանում ածխաթթու գազն ու նույնիսկ մաքրում ջուրը:

Անկշռելիության պայմաններում մտադիր են սպանախ, հազար, լոլիկ, քաղցր տաքդեղ, ելակ ու կաղամբ աճեցնել: Առաջին առաքելությունը  կիրականցնեն 2030-ին:

 

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply