Բրիտանացիները ներկայացրել են իդեալական կնոջ պատկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2011 10:43

Արդեն ասվել է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները հերքել են այն տարածված կարծիքը, թե տղամարդիկ գերադասում են շիկահերներին: Վերջին հարցման արդյունքների ամփոփումով պարզվեց, որ ուժեղ սեռի Հին աշխարհի այդ հատվածի ներկայացուցիչները սիրում են թխահերներին:

Badoo սոցցանցի հարցմանը մասնակցել է 2 հազար տղամարդ: Հարցման նպատակն է եղել պարզել, թե կնոջ մեջ ինչն է հատկապես դուր գալիս տղամարդուն: Նրանց 60%-ը պատասխանել է, որ  իրենց պատկերացմամբ իդեալական գեղեցիկ կինը  մուգ մազերով է:  Մուգ մազերը գերադասողների   33,1%-ը  քվեարկել է  շագանակագույն, իսկ 28,6%-ը սևահեր  մազերի օգտին: Շիկամազների մասին անրջում է հարցվածների 29,5%-ը:

Պարզվել է նաև, որ մոդելային արտաքինի ձգտող ու զանազան սննդակարգերով իրենց կեղեքող կանանց համակիրներն ընդամենը 10% են կազմում, որոնք համոզված են , որ լեդի կատարելությունը պետք է կրի միայն 42 չափսի զգեստ: Սակայն, հանուն արդարության պետք է ասել, որ 52 չափսն էլ գրավիչ չէ ուժեղ սեռի համար: Փարթամ չափսերին կողմ է արտահայտվել հարցվածների 4,2 %-ը:

Իսկ ինչ վերաբերում է աչքերի գույնին, ապա տղամարդկանց 40,2%-ը նախապատվությունը տալիս է երկնագույն աչքերին, երկրորդ տեղում են դարչնագույն աչքերը` 29,2 %-ով, երրորդում` կանաչ գույնը (17,5%) և ցուցակն ամփոփում են բաց դարչնագույն աչքերը` 13,1%-ով:

Ըստ այս տվյալների`  ստացվում է, որ իդեալական բրիտանուհին միջին կառուցվածքով, մուգ մազերով ու երկնագույն աչքերով է:

Նմանատիպ հարցում է Badoo-ն անցկացրել նաև Ֆրանսիայում, Իսպանայում, Իտալիայում, ԱՄՆ-ում ու Բրազիլիայում: Պարզվել է, որ նիհարներին գերադասում են միայն հրացանակիրների սերունդները, իսկ ամերիկացիները, իտալացիները իսպանացիներն ու բրազիլացիները համոզված են, որ կինը պետք է, այսպես ասած, լիքը լինի: Այդ երկրներում իդեալական գեղեցկության անքակտելի բաղադրիչ են համարվել մուգ մազերը: Իսկ ինչ վերաբերում է աչքերի գույնին, ապա հիշյալ երկրներում դարչնագույն ու կանաչաչ կանայք ավելի շատ են հայացքի արժանանում:

 

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply