Մանկապարտեզի աշխատակցուհին դանակով հարձակվել է երեխաների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2011 10:07

Շանհայի արվարձաններից մեկում  մանկապարտեզի աշխատակցուհին դանակով հարձակվել է երեխաների խմբի վրա ու 8 երեխայի վիրավորել: Դեպքը պատահել է կեսօրին, միգրանտների երեխաների  պաշտոնապես չձևակերպված մանկապարտեզում:  Ութ  երեխաներն էլ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ի վիճակը թեթև է, իսկ մեկը լուրջ տուժել է: Բարեբախտաբար, բժիշկներն ասում են , որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Որոշ տվյալների համաձայն, հարձակվողը անցյալում հոգեկան խանգարում է ունեցել:

Վերջին տարիներին Չինաստանի իշխանությունները փորձում են  դպրոցներում ու հասարակական վայրերում խստացնել անվտանգության միջոցառումները` զանգվածային բռնության դեպքերի հաճախացման կապակցությամբ, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել:

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply