Քադաֆիի ընտանիքը ապաստարան է գտել Ալժիրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2011 9:37
Ալժիրը պաշտոնապես հայտնել է, որ Մուամար Քադաֆիի կինը, երկու որդին ու դուստրը երկուշաբթի օրվանից գտնվում են Ալժիրի տարածքում:
ՄԱԿ-ում Ալժիրի դեսպանը հայտարարել է, որ նրանց ապաստարան է տրամադրվել մարդասիրական նպատակով. Ալժիրը ամենաբնական թաքստարանն է Քադաֆիի ընտանիքի համար, քանի որ Լիբիայի հետ երկայնական սահման ունի, բացի այդ` չի ճանաչել Լիբիայի նոր կառավարությանը:
Ամերիկյան հետախուզության կարծիքով, Ալժիր են փախել Համիս ու Հանիբալ Քադաֆիները, իսկ նախկին բռնապետն ու մնացած որդիները դեռևս Լիբիայում են:






Facebook
Tweet This
Email This Post
