Թուրքիան հրեաներին ու քրիստոնյաներին է վերադարձնում 75 տարվա բռնագրավածը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2011 9:21
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է 150 հրեական ու քրիստոնեական ֆոնդերի ղեկավարներին, որ փոխհատուցելու է այն սեփականության դիմաց, որ հրեաներն ու քրիստոնյաները ստիպված են եղել իջեցված գներով վաճառել: Թուրքիան ձգտում է Եվրամիության անդամ դառնալ, ու այդ քայլը պետք է բարձրացնի նրա վարկանիշը: Սեփականության բռնագրավման մեծ մասը թուրքական իշխանությունները կատարել են 1936-ց հետո:
«Այն ժամանակները, երբ քաղաքացիները ճնշման էին ենթարկվում իրենց կրոնական պատկանելության, ծագման ու կենսակերպի համար, անցել են»,-հայտարարել է Էրդողանը:
Ֆոնդերը մեկ տարի ունեն հայցապահանջի ձևակերպման համար: Հոլոքոսթի զոհերը նույնպես հավանության են արժանացրել Անկարայի այդ քայլը: Նրանք հույս ունեն վերադարձնել միլիոն դոլարներ, իսկ առաջին հերթին` ոսկի: ԱՄՆ-ում հաշվել են, որ 14 տոննա ոսկի են նացիստները դուրս բերել Եվրոպայից Թուրքիա, ու ներկայումս դրա արժեքը միլիարդ դոլար է կազմում:






Facebook
Tweet This
Email This Post
