Քադաֆիի դուստրը հղի է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 30, 2011 8:52
Մուամար Քադաֆիի դուստր Աիշան հղի է: Նա փախել է Ալժիր և պատրաստվում է երեխա ունենալ սեպտեմբերին, այդ մասին հաղորդորմ են տեղական ԶԼՄ-ները:
Հաղորդում են, որ Աիշայի հղիությունը շատ ծանր է ընթանում. նա տառապում է դեպրեսիայից և ուժեղ ներվային ցնցում է տարել: Ալժիրի ԱԳՆ-ն երկուշաբթի հայտարարեց, որ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիա Ֆարկաշը, նա երկու որդիները` Մուհամեդն ու Հանիբալը, նաև դուստր Աիշան Ալժիրում են: Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Քադաֆֆիի զավակների հետ Ալժիր են եկել նաև նրանց ընտանիքները:
35-ամյա Աիշա Քադաֆին Ջամահիրի առաջնորդի միակ դուստրն է և ունի լիբիական բանակի գեներալ -լեյտենանտի կոչում: Մի ժամանակ վերլուծաբանները համարում էին , որ նա է հոր ամենահավանական փոխարինողը որպես Լիբիայի առաջնորդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա ամուսնացած է գնդապետ Ահմեդ Քադաֆի ալ-Կահսիի հետ, ով նրա հեռավոր ազգականն է: Նա ամուսնացած է հինգ տարի. Աիշայի ամուսնուն ժամանակին նրա հայրն է ընտրել: Որոշ տվյալների համաձայն նրանք երեք երեխա ունեն: ԶԼՄ-ները հաղորդում են , որ Լիբիայում զինված հակամարտության սկզբում Ահմեդ Քադաֆի ալ-Կահսին զոհվել է:
Աիշայի երեխաներից մեկը զոհվել է ապրիլին ՆԱՏՕ-ի ռմբակոծության պատճառով: Այդ ռմբակոծության ժամանակ զոհվեցին Քադաֆիի կրտսեր որդին`Սեյֆ ալ-Արաբը և երեք թոռները 4 ամսականից մինչև 2 տարեկան:
Ժամանակին Աիշա Քադաֆին իր գեղեցիկ արտաքինի համար ստացել էր «Արաբական Կլաուդի Ֆիշեր» տիտղոսը: 2004թ. նա այն փաստաբանների խմբի մեջ էր, որոնք պաշտպանում էի Իրաքի նախագահ Սադամ Հուսեյինին Բաղդադում դատական պրոցեսի ժամանակ: Չնայած պաշտպանության ջանքերին, Սադամը մահապատժի ենթարկվեց:
2009թ. Աիշան նշանակվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ազատ կամքի դեսպան: Նա պիտի պայքարեր աղքատության, ՁԻԱՀ-ի և Լիբիայի կանանց իրավունքների համար: Փետրվարին հակակառավարական ելույթների պատճառով Աիշային զրկեցին այդ կոչումից:
Փետրվարի 23 -ին Մալթայի օդային տարածքում հայտնվեց լիբիական ավիաընկերության օդանավ , որը վայրէջքի թույլտվություն չստացավ և վերադարձավ Լիբիա: Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ օդանավի մեջ Աիշա Քադաֆին էր: Ավելի ուշ արաբական թերթերը հաղորդեցին, որ Աիշան, նրա երեխաները ,զարմիկները և մայրը թաքնվում են Թունիսում:






Facebook
Tweet This
Email This Post
