Սպանվել է Քադաֆիի որդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 30, 2011 8:57

Համիս ալ-Քադաֆին ստացած վերքերից մահացել է  հիվանդանոցում: Նրա մարմինն արդեն հողին է հանձնվել, հայտնել է գնդապետ Ալ-Մահդի Ալ-Խարաջին, որը գլխավորում է ապստամբների բանակը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, բախման ժամանակ Համիսն ու իր բրիգադն իրականացնում էին այն  բանտարկյալների  սպանությունը, որոնց մարմինները հետագայում հայտնաբերվել են: Միջազգային քրեական դատարանի դատավոր Լուիս Մորենո-Օկամպը երկուշաբթի հայտարարել է 28-ամյա Համիսի ձերբակալման հավանականության մասին: Հայտնի է, որ Հաագայում արդեն հավանության է արժանացել Մուամար Քադաֆիի ու նրա որդիներից մեկի` Սաիֆ ալ-Իսլամի նկատմամբ կալանքի թույլտվությունը` մարդկության դեմ կատարած հանցագործության մեղադրանքով:

Ի դեպ, Համիսի մահվան մասին  լուրն ապստամբության ընթացքում արդեն երկրորդ անգամն է հնչում:

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply