Առանց մեկնաբանությունների

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 29, 2011 22:57

Օգոստոսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայատարարություն էր տարածել, որում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեղադրվում էր դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման մեջ: Հայտարարությանը հետևեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքը, որին ի պատասխան հրապարակվեց նաև ՄԻՊ գրասենյակի հայտատրությունը: Նույն օրը ՀՀ ԿԳ նախարարությունը պաշտոնապես ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից. “Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և դրանք վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու” մասին /25.08.2011թ./ երկու որոշումները: Խնդրի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.

1.Մարդու իրվունքների պաշտպանն իր որոշման մեջ մեղադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որ դասագրքերի գնահատումն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ է հանդիսացել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դասագրքի խմբագիր Լ. Մաթևոսյանը: Պաշտպանն իր գրության մեջ չի ներկայացրել վերը նշվածը հավաստող որևէ ապացույց և եզրակացություն է կատարել դիմողի`Հովհաննես Բարսեղյանի հայտարարության հիման վրա:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականում տվյալ մրցույթում հաղթող  ճանաչված “Զանգակ-97” հրատարակչության ներկայացրած “Երկրաչափություն. 7”  դասագրքի հեղինակային խմբի կազմում ընդգրկված են` Լ. Ս. Աթանասյանը, Վ. Ֆ. Բուտուզովը, Ս. Բ. Կադոմցևը, Է. Հ. Պոզնյակը, Ի. Ի. Յուդինան, իսկ թարգմանությունը, փոխադրումը և լրացումը կատարել է Ս. Է. Հակոբյանը: Դասագրքի գեղարվեստական խմբագիրն է Արա Բաղդասարյանը: Հետևաբար, Լ. Մաթևոսյանը գրքի հեղինակային, խմբագրական, թարգմանչական աշխատանքներում որևէ մասնակցություն չի ունեցել:/Տես տպագրված դասագրքի համապատասխան էջերը/:  Նշված փաստը հաստատում է նաև Լ. Մաթևոսյանի հավաստագիրը, որ նա չի հանդիսանում մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, թարգմանիչ կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:
2.Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ որոշումը վերաբերում է քաղաքացի Համլետ Միքայելյանի բողոքին: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք   Համլետ Միքայելյանի` “Ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների հանձնաժողովի` 2011 թվականի ապրիլի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին” հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի  որոշումը: /Տես ՀՀ վարչական դատարանի  11.07.2011թ. որոշում/ՎԴ-3201/05/11/: Որոշման ընդունումից հետո Հ. Միքայելյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ “Մարդու իրավունների պաշտպանի մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. “Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան”:
3.Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակները չեն հանդիսանում մրցույթի մասնակիցներ և պայմանագրային հիմունքներով քաղաքացիաիրավական հարաբերություններ են ունեցել միայն հրատարակչական կազմակերպությունների հետ, իսկ դասագրքերի մրցույթի իրական մասնակիցները, որպես պայմանագրային հարաբերությունների սուբյեկտներ հանդիսանում են հրատարակչական կազմակերպությունները: Հետևաբար, տվյալ գործընթացում, հեղինակների պարագայում մարդու իրավունքների խախտում չէր կարող լինել:
Հավելենք, որ մրցույթի կազմակերպման օբյեկտիվության հետ կապված հրատարակչական կազմակերպությունների կողմից, այդ թվում “Էդիթ-Պրինտ” և “Տիգրան Մեծ”, որևէ առարկություն կամ բողոք չի արձանագրվել: Ավելին, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակվել է  “Տիգրան Մեծ հրատարակչություն” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի դրական կարծիքը մրցույթի կազմակերպման վերաբերյալ/ Տես. “Հայաստանի Հանրապետություն”07.07.2011թ/համար126/, Tert.am
Կրկին հայտնում ենք, որ այս տարվա մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել լավագույն դասագրքերը: Ինչ վերաբերում է մրցույթների ընթացակարգերի բարելավման գործընթացին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բարձրաձայնել է և Ազգային ժողովում, և զանգվածային լրատվամիջոցներով, և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության մեջ: Մրցութային ընթացակարգերի բարելավումները կիրականացվեն մինչև տարեվերջ` այդ թվում նաև հանրային քննարկումների արդյունքում:

 

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply