Ամուր պետության հիմքը կրթված քաղաքացին է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 29, 2011 22:34

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսելուն, ոլորտում առկա խնդիրները քննարկելուն և լուծման ուղիներ գտնելուն առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է 2010-2011թթգ-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա որոշ խնդիրներ:

Հիմք ընդունելով ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթգ-ի պետական ծրագիրը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է Երևան քաղաքի հանրակրթության զարգացման ծրագիր, որը դարձել է մայրաքաղաքի դպրոցների աշխատանքային ուղեցույցը:

Կարևորելով կրթության դերը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կիրթ հասարակությունը պետության զարգացման ամենակարևոր նախապայմաններից էգ «Կրթված հասարակության ձևավորման ու արդարացի և բարենպաստ բիզնես միջավայրի առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ: Այն երկրներն են հաջողակ, որտեղ այդ երկու գործոնները կատարված են: Այդ իսկ պատճառով մենք պետք է գիտակցենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ունենք: Երեխան առաջին անգամ շփվում է արտաքին աշխարհի հետ մանկապարտեզից, դպրոցից: Առավելագույն ուշադրություն լավ սովորող երեխային, նրանց պետք է շահագրգռել: Դրամահավաքը պետք է լինի ոչ թե դրամահավաք, այլ կամավոր բարեգործությունգ մենք դպրոցում պետք է փորձենք այս միջավայրը ստեղծել»,-ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նրանց խնդիրները պետք է հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինենգ «Մենք պատրաստ ենք քաղաքապետարանի բյուջեից տրամադրել լրացուցիչ միջոցներ, որպեսզի սոցիալապես անապահով երեխան կրթություն ստանալու որևէ խոչընդոտ չունենա»,-շեշտել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ:

«Աշակերտ-մշակութային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում ներդրված աբոնեմենտային համակարգը շարունակական է լինելու և այս տարի կհամալրվի նաև ուսումնադաստիարակչական, թեմատիկ կինոդիտումներով»,-վստահեցրել է քաղաքապետը:

Նշելով, որ»Օգնիր Դպրոցիդ» կայքի գործարկումը արդեն տալիս է իր դրական արդյունքները, Կարեն Կարապետյանը կարևորել է համակարգի ճիշտ քարոզումն ու տարածումը:

Դպրոցների հաշվետվության համակարգ, թափանցելիություն, ինտերնետ կապ, ծնողի առավելագույն մասնակցություն, դպրոցների բարեկարգում և այլնգ սրանք մեր կրթական համակարգի այսօրվա առաջնահերթություններն են և հրատապ լուծումներ են պահանջում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը և ընդգծել, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է:

Հանդիպման ավարտին  Երևանի քաղաքապետն ու ԿԳ նախարարը պատասխանել են մասնակիցների հարցերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply