Երկակի նշանակության ապրանքների վերահսկման վերաբերյալ հայ-գերմանական խորհրդատվություններ ԱԳՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | August 29, 2011 22:22

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան երկակի նշանակության ապրանքների վերահսկման վերաբերյալ հայ-գերմանական խորհրդատվություններ:

Հայկական կողմից մասնակցում էին Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները:

Գերմանական կողմը ներկայացված էր Գերմանիայի էկոնոմիկայի և արտահանման վերահսկման դաշնային գրասենյակի (BAFA) պատվիրակությամբ, որը Եվրոպական Միության համապատասխան լիազորությամբ իրականացնում է երկակի նշանակության ապրանքների վերահսկման գործառույթներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, համապատասխան կառույցների ստեղծումը և իրականացման գործընթացները, անդրադարձ կատարվեց երկակի նշանակության վերահսկման  մեխանիզմներին:

Քննարկվեցին հայկական կողմին առավել արդյունավետ և գործուն վերահսկողություն ապահովելուն միտված աջակցության հնարավորությունները:

 

 

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply