Պայքարը շարունակում է միայն Մովսիսյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2011 19:06

Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան առաջին փուլի մրցամարտերի երկրորդ պարտիաները: Սերգեյ Մովսիսյանը կրկին, այս անգամ սև խաղաքարերով, հաղթեց չինացի աշխարհի չեմպիոնուհի Հոու Հիֆանին:  Կատարվեց 48 քայլ: Հաշիվը դարձավ 2:0, և մեր շախմատիստը կշարունակի պայքարը: Ցավոք, սպիտակ խաղաքարերով էլ Արման Փաշիկյանը պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկին: Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ  0:2 և Հայաստանի ներկայացուցիչը միայն կարող է հետևել  մրցաշարում զարգացող իրադարձություններին:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply