Քննարկվել է «Հյուսիս-հարավե ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 29, 2011 17:26

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին կից խորհրդակցական մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Հյուսիս-հարավե ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախագիծը:

Տրանշ-3-ի` Թալին-Գյումրի, հատվածի նախագծային աշխատանքներն իրականացրած ֆրանսիական “ԷՋիս Բիսիօմ ինտերնեյշնլե կազմակերպության աշխատանքային խմբի ղեկավար Ջոն Ֆրեզերը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքը:
Քննարկմանը ներկա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, Ասիական զարգացման բանկի, ճանապարհաշինարարակական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մասնագետները նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ եւ դիտողություններ:

 

 

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply