Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նորագույն միջոց

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 29, 2011 16:59

Ժամանակակից գիտության վերջին ձեռքբերումներից է նոր սարքավորման ստեղծումը, որն օգնում է արդյունավետ կերպով ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը ու բացառում է ռենտգենյան ճառագայթների վտանգավոր շփման անհրաժեշտությունը: Սարքավորումը աշխատում է ինֆրակարմիր ճառագայթների ու ջերմային էներգիայի կիրառմամբ, ստեղծվել ու ներկայացվել է Իսրայելի գիտնականների կողմից: Ավանդական մամոգրաֆից տարբերվում է նրանով, որ անվտանգ է կնոջ օրգանիզմի համար ու լրացուցիչ ճառագայթման անհրաժեշտություն չի զգացվում: Արդեն հաջորդ տարի նորույթը կտեղադրվի Փարիզի, Լոնդոնի ու Բարսելոնայի հիվանդանոցներում, կհետազոտվի 2500  կին: Եթե կլինիկական հետազոտության ժամանակ սարքի արդյունավետությունը հաստատվի, ապա այն  աշխարհի հյիվանդանոցներից շուտով դուրս կմղի մամոգրաֆը:

 

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply