Ձախողված խաղ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2011 16:49

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը`«Կրասնոդարը», ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայացած արտագնա խաղում 0:5 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր խաղը չի ստացվել, թեև ջանք չի խնայել իրեն լավագույնս դրսևորելու համար: Հավելենք, որ խոսակցություններ կան, որ «Զենիթի» ղեկավարությունը ցանկանում է գնել Մովսիսյանին:

 

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply