Իշխանությունները պահանջում են` օրինականացնել սպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2011 16:36

 

Առողջապահության նախարարությունը կարծում է, որ պետության կառավարությունը պետք է օրինականացնի էվթանազիան այն մարդկանց համար, ովքեր մահացու հիվանդ են ու ոչ մի հույսի նշույլ չունեն իրենց հիվանդագին գոյությունը փոխելու: Համապատասխան հայտարարություն է հնչեցրել   Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունում աշխատող Մարտին Գրինը, ով կարծում է, որ պետք է օգնել  հեռանալ կյանքից այն մարդկանց, ովքեր այլևս չեն կարողանում թեթևացնել  իրենց ֆիզիկական տանջանքները: Այսպիսով, փորձագետը կոչում է` օրինականացնել էվթանազիան ու այլևս չդատապարտել այն մարդկանց, որոնք մահացու հիվանդներին օգնում են հեռանալ կյանքից (ներկայումս, բրիտանական օրենսդրությամբ, ինքնասպանությանը աջակցողների նկատմամբ 14 տարվա ազատազրկում է նախատեսված): Փորձագետի այս առաջարկությունը բողոքի ալիք է բարձրացրել Մշուշոտ Ալբիոնի քրիստոնեական կազմակերպություններում, քանի որ ինքնասպանությունը համարվում է  ամենասարսափելի մեղքը և չի կարող արդարացվել:

 

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply