Մրգային հյութերում միրգ չկա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 16:18
Մշուշոտ Ալբիոնի մասնագետները, ովքեր որոշել էին ստուգել, թե երեխաների ամենասիրելի մրգային հյութերում քանի տոկոս միրգ է պարունակվում, ապշած էին, ստացված արդյունքներից: Պարզվեց, որ շատ հյութեր, որոնք հատուկ երեխաների համար են, պարունակում են ընդամենը 5% միրգ: Իսկ որոշ հյութերում նույնիսկ այդ 5 %-ն էլ էր բացակայում: Մեկ այլ ապշեցուցից հայտնագործություն էր հյութերում շաքարի քանակը, որը մանուկների գիրության լուրջ պատճառ է: Այս փաստը հաշվի առնելով, հետազոտողները ծնողներին խորհուրդ են տալիս` ավելի լավ է երեխան ծարավը հագեցնի պարզ բնական ջրով, որն աճող սերնդի համար ավելի օգտակար է, քան հյութով, որը չգիտես, թե ինչ բաղադրություն ունի: Որոշ ընկերություններ այս հետազոտությունների արդյունքները հերքելու միտումով, շտապեցին հայտնել, որ հետազոտությանը ներկայացված ապրանքը կեղծված է կամ էլ արդյունքները կեղծ են:






Facebook
Tweet This
Email This Post
