Հարուստ ավարով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2011 16:27

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը հաջող  մասնակցեց  Հունգարիայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ 46 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը, պարտվելով միայն եզրափակչում, արժանացավ արծաթե մեդալի: Արթուր Սիմոնյանը (42կգ), Կարեն Ասլանյանը  (54կգ), Արմեն Հակոբյանը (63 կգ)  և Սարգիս Քոչարյանը (69 կգ) դարձան բրոնզե մեդալակիր: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 4-րդն էր։ Առաջինը երեք տեղեր գրավեցին Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները։

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply