Դիզայներ Ռեվեկա Կիրկլանդը ներկայացրել է չիփսի փաթեթներից կարված հագուստը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2011 15:43
Ուսանող մոդելավորողը որոշել է ցուցադրել, թե ինչպես կարելի է ոչ մեծ գումարով հետաքրքիր ու անսովոր տեսք ունենալ: Ընդ որում, մտահղացման համար երիտասարդ մոդելավորողին փաթեթներ են տրամադրել ընկերները, համակուրսեցիները, որոնց դուր է եկել աղջկա գաղափարը: Զգեստի ստեղծման վրա ծախսվել է չիփսի 100 փաթեթ: «Այն համարձակ աղջիկների համար է, ովքեր չեն վախենում ամբոխից տարբերվելուց և ուշադրության կենտրոնում հայտնվելուց»,- ասել է դիզայները:
Զգեստը պատրաստելու համար դիզայները 2 ամիս է աշխատել ու շատ գոհ է իր երախայրիքի համար: Նա այս աշխատանքով կոչ է անում աղբը չնետել, այլ մշակել մնացորդները` դրանից օգտակար, և, ինչու չէ, նաև նորաձև բան ստանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
